Panarmenian.net-ը գրում է.Եվրոպական ամենաազդեցիկ քաղաքական ուժն աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը տեսաուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին:
Տեղաուղերձում մասնակվորապես ասվում է. «Հաճույքով ձեզ եմ ուղղում հաջողության իմ բարեմաղթանքները ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Այս ընտրությունները կլինեն առաջինը այն պահից ի վեր, ինչ Հայաստանը 2015թ. Սահմանադրական հանրաքվեի արդյունքում դարձել է խորհրդարանական երկիր: Դրանք նաև կլինեն առաջինը, որոնք տեղի կունենան նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում, որի նախաձեռնողը Հանրապետական կուսակցությունն էր»:
Նշվում է, որ ընտրությունները Հայաստանի ժողովրդավարությունը փորձարկելու կարևոր հնարավորություն են ընձեռում, էական է, որ դրանք անցնեն ամենայն ազատությամբ և թափանցիկությամբ, խաղաղ պայմաններում, միջազգային չափանիշներին համապատասխան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/235635/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



