Տնտեսության զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը տնտեսվարողների համար գործունեություն ծավալելու հարմարավետ պայմանների ստեղծումն է, որը երբեմն արտահայտվում է հարկային պարտավորությունների հետաձգմամբ կամ վերացմամբ:
Գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում որոշում կայացվեց համակցված կերերի գործարանին ազատել ներմուծվող ապրանքների` մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումից երեք տարի ժամկետով:
Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը Արարատի մարզի Ջրաշեն համայնքում կզբաղվի թռչնամսի արտադրությամբ, որով կարտադրի տարեկան շուրջ 10 մլն ճուտ։ Ընդանուր առմամբ կատարվելու է շուրջ 0,5 մլրդ դրամի ներդրում, ինչը հնարավորություն կտա ստեղծելու 22 աշխատատեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1810040069319857&id=100009416433418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել