Բելառուսի կողմից Ադրբեջանին բլոգեր Լապշինի արտահանձնումից անմիջապես հետո ադրբեջանական լրատվականները էյֆորիայի մեջ հայտնվեցին: Ադրբեջանի իշխանությունները հաշվարկել էին, թե Լապշինի ձերբակալությունը նախադեպ կդառնա, որպեսզի արտասահմանյան բլոգերները զգուշանան, խուսափեն Արցախ այցելելուց և Արցախի մասին դրական արտահայտվելուց:
Բայց ի հեճուկս ադրբեջանական կողմի հաշվարկների` Լապշինի դեպքը ոչ միայն արգելակ չդարձավ արտասահմանյան բլոգերների համար, այլ ինչ-որ տեղ նաև նպաստեց, որպեսզի 11 երկրից 30 բլոգերներ հավաքվեն Արցախում, ֆորում անցկացնեն և համատեղ հայտարարություն ընդունեն բլոգերների ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքների վերաբերյալ՝ դատապարտելով դրանք սահմանափակելուն ուղղված փորձերը:
Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմի ձեռնարկումները հակառակ էֆեկտ ունեցան, իսկ Լապշինի ձերբակալման արդյունքում ադրբեջանական լրատվականների հրճվանքը կարճ կյանք ունեցավ:
ՀԳ. Ադրբեջանական սև ցուցակին նույն ճակատագիրն է սպասում, սև ցուցակում հայտնվելը դառնալու է առավել պատվաբեր: