Մեր պատգամավորության թեկնածուները և գործող պատգամավորները ընտրողներին համոզում են, որ մանդատի համար չեն պայքարում, այլ գալիս են՝ աշխատեն ազգի համար, բայց վերջին շրջանում ԱԺ նիստերին քվորում չի լինում։
Սա ցույց է տալիս, որ նրանք միայն մանդատի համար են պայքարում, հակառակ դեպքում կգնային նիստերին, կզբաղվեին իրենց գործով ու իրենց ընտրողներին կհանդիպեին անցած 5 տարիներին ընթացում, ոչ թե բլից կարգով այս մեկ ամսում։
Ուսանող տարիներս հիշեցի, քննություններից մեկ շաբաթ առաջ անքուն գիշերներն էին հյուր գալիս, տոնուս հաղորդող ըմպելիքների հետ միասին, հասցնելու խնդիր կար, բայց ես դասախոսներիս երբեք չեմ ասել. «Ես դասերը սովորում եմ, որ ձեզ փրկեմ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել