Քաղաքական  մեկնաբան

Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, հրաժարվելով մեկնաբանել ներքաղաքական իրավիճակը, նշել է, թե «ներքաղաքական հիմնական հարցերի պատասխանողները նստած են անձրևի տակ Ազատության հրապարակում»: Միայն Հայաստանում է, որ քաղաքական ուժերն ու լիդերները տարօրինակ ու չպատճառաբանված ձևով ոչ միայն չեն մասնակցում քաղաքական կարևոր միջոցառումներին, այլև առհասարակ հայտարարում են, որ ասելիք չունեն: Հասկանալի է, որ եթե մարդիկ հավաքվել են Ազատության հրապարակում, ապա ինչ-որ հարցից դժգոհ են, կամ ենթադրվում է, որ ասելիք ունեն, բայց դա ոչնչով չի խանգարում Խորհրդարանում երկրորդ ուժ համարվող քաղաքական ուժի ներկայացուցչին մեկնաբանելու կամ կարծիք ներկայացնելու հետընտրական իրավիճակի կամ իրենց հնարավոր քայլերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել