Բ Ո Թ... Արարատյան դաշտի Արմավիրի տարածաշրջանը այս գիշեր ցրտահարվեց, առաջին հերթին ցրտահարվել է ծիրանի, նուշի, դեղձի, մասամբ կեռասի արդեն ծաղկելու պատրաստ բ ո ղ բ ո ջ ն ե ր ը...
Թերևս ինչ-որ բան փրկվել է, քանզի ջուրը սառչել է առավոտյան լուսադեմին....
Եղանակի տեսությունը, թե ցրտահարություն չի լինելու, Արմավիրի համար չէր, այստեղ այս պահին ջուրը սառույց է «կտրել»:
Հերթական անգամ տարածաշրջանը կանգած է ծիրան չունենալու վտանգի, իսկ շուկան` լեռնային շրջանների ծիրանի կտրուկ թանկացման առաջ` լեռնային շրջաններում ծիրանը դեռ բողբոջած չէր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: