Картинки по запросу լեւոն տեր-պետրոսյանԱմենասկզբից ասեմ, որ առաջին նախագահի երեկվա հարցազրույցն իր ունեցած ամենախոցելի և թույլ ելույթներից էր ու դրան էլ գումարած լրագրողական դիլետանտությունը, որը ամենաաբսուրդայինն էր։ Առանձին կանդրադառնամ հարցազրույցին։
Բայց, լավ, մի՞թե Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հիմնական (ընդհանուր առմամբ՝ ՄԻԱԿ) սխալն ու անընդունելին ֆեսբուքահայության համար «հող հանձնելն» ու «զիջողականությունն» է։ Կամ եթե ձեզ համար էդքան անընդունելի է փոխզիջումային բանակցությունները, ապա ո՞ւմ եք սպասում, ինչո՞ւ փողոցներում չեք արդեն 20 տարուց ավել։ Ու սենց պաթոսահայրենասիրական ու «ոչմիզիջողականության» ալիքի արդյունքում անտեսվում են Տեր-Պետրոսյանի հարցազրույցում առկա հիմնական խայտառակ մեսիջները, իսկ նրան քննադատողները հավասարվում են հակադիր ճամբարում կանգնած սրբացնողներին ու կռապաշտության մերօրյա ջատագովներին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել