Տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով. Ֆինանսների նախարարAysor.am-ը գրում է.

2017 թվականի տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանը։

«Հունվար-փետրվարի օպերատիվ տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.5 տոկոսային կետով», - նշեց նա։

Վարդան Արամյանի խոսքով՝ աճը պայմանավորված է եղել ծառայությունների, արդյունաբերության և առևտրի համապատասխանաբար՝ 11.1 տոկոս, 16.1 տոկոս և 9.6 տոկոս աճերով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել