Եվրոպայում ապրող թուրքերի ապագան Թուրքիայում է.  Մարին Լը ՊենYerkir.am-ը գրում է.
 Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մարին Լը Պենը, որը ներկայացնում է «Ազգային ճակատ» կուսակցությունը և Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Մարին Լը Պենի զարմուհին է, պատասխանել է Թուրքիայի նախագահի կոչին՝ 5-ական երեխա ունենալու մասին:
 Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել եվրոպաբնակ թուրքերին ավելի շատ երեխա ունենալ:
 «Թանկագին Էրդողան, Եվրոպայում ապրող թուրքերի ապագան Թուրքիայում է»,- գրել է խորհրդարանականը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, լավագույն մեքենաները վարեք, ապրեք լավագույն տներում ու հնգական երեխա ունեցեք: Որովհետև դուք Եվրոպայի ապագան եք, ու դա այսօրվա անարդարությանը լավագույն պատասխանը կլինի», - ասել էր Էրդողանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել