Tert.am-ը գրում է.
 Հույս ունեմ, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում լարվածության նոր աճ չի գրանցվի, ագրեսիա չի դրսևորվի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինը՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է տեսակետների հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավոր էսկալացիան սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը:
 «Հուսով եմ, որ ագրեսիա չի լինի, որովհետև կա լուրջ զսպող հանգամանք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի դերակատարությունը, որը կպաշտպանի Հայաստանը»,-նշեց Վիտալի Նաումկինը:
 Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանն էլ հավանաբար ուզում է խաղաղ պայմաններում զարգանալ, լավացնել տնտեսական վիճակը, ամրապնդել իր դիրքն աշխարհում և ոչ թե ներգրավվել ավանտյուրաների մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել