Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանն ու Եվրոպական Միությունը (ԵՄ) նախաստորագրել են ԵՄ-Հայաստան Խորը և համապարփակ գործընկերային համաձայնագիրը: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը նշում է, որ համաձայնագիրը իրավամբ կարող է կոչվել «համապարփակ», քանի որ ներառում է համագործակցության հիմնարար ոլորտներ, ինչպիսիք են՝
1. Քաղաքական և իրավական հարցեր. արտաքին քաղաքականության ասպարեզում համատեղ նպատակների իրագործմանն ուղղված քայլեր, ահաբեկչության դեմ պայքար, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն:
2. Սեկտորիալ համագործակցություն տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, տրանսպորտը, հաղորդակցությունը, ֆինանսական ծառայությունները, զբոսաշրջությունը, ներդրումները, հետազոտությունը և այլն:
3. Առևտրային և ներդրումային քաղաքականության, շեշտադրում կատարելով առևտրի ոլորտում մի շարք տեխնիկական խոչընդոտների վերացման վրա, միևնույն ժամանակ ապահովելով Հայաստանի՝ ԵԱՏՄ և ԵՄ առաջ ստանձնած պարտավորությունների համատեղումը առևտրի ոլորտում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



