Հրանտ Դինքի սպանության գործով կան նոր ձերբակալվածներ, այդ թվում՝ լրագրողներYerkir.am-ը գրում է.
 Նոր զարգացումներ են տեղի ունեցել Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործով:

Ըստ «Անադոլու» գործակալության՝ դատավոր Գյոքալփ Քոքչուն ձերբակալման որոշում է կայացրել 6 կասկածյալի նկատմամբ, որոնք 2007 թվականին սպանության գործով ձերբակալվելուց հետո  Սամսունի ոստիկանատանը նկարվել են Թուրքիայի դրոշի ֆոնին, որի վրա գրված է եղել Աթաթուրքի խոսքերը: Կասկածյալների լուսանկարները հրապարակվել էին մի շարք ԶԼՄ-ների կողմից:

Որոշումի ցհետո 6 նահանգներում ծավալված գործողությունների ընթացքում ձերբակալվել են լրագրողներ Մուամմեր Այն ու Մուաթ Բայրաքը, Յուքսել Ավանը, Բիրօլ Ուսթաօղլուն, յաքուփ Քուրթարանն ու Ահմեթ Չեթիները:

Որոնվում են նաև ևս երկու աձիք, որոնց նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել