Tert.am-ը գրում է.

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Խոսրով Հարությունյանը գտնում է, որ քարոզարշավի ընթացքում՝ որպես անհատ վարչապետը ամենաբարձր վարկանիշն ունի: Tert.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ «Ելք» դաշինքի հայտարարությանը,  որ վարչապետը, բացի  թմբուկ նվագելուց և պիջակ փոխելուց ուրիշ որևէ բան չի արել, և  զուգահեռ դրան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից ասում են, որ մեզ նվագող, անեկդոտ պատմող վարչապետ պետք չէ:

«Իհարկե, ես այդ ընդդիմադիրներին հասկանում եմ, նրանք ակնհայտորեն տեսնում են, որ վարչապետի վարկանիշը բավականին բարձր է և, անկասկած, դա իրենց համար դառնում է խնդիր»,-ասաց նա: Ըստ նրա՝ այդ քայլին դիմում են նրանք, ովքեր գործնականում որևէ շանս չունեն ԱԺ-ում հայտնվելու, ինչի մասին շատ լավ գիտակցում են, բայց հենց սկզբից շատ ամպագոռգոռ հայտարարություններ են արել, որ գալիս են իրավիճակը փոխելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել