Tert.am-ը գրում է.

Հայաստան եկող սպառնալիքներն այնքան արագ են զարգանում, որ մենք իրավունք չունենք էվոլյուցիոն ճանապարհով, դանդաղ տեմպերով որոշումներ ընդունել և փորձել առաջընթաց ապահովել Հայաստանի համար։ Այս մասին  Արագածոտնի մարզի Թալին քաղաքում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի վարչապետի թեկնածու Սեյրան Օհանյանը:

«Իրականության մեջ մեր ապագայի մասին մտածելու համար պետք է մի քանի ենթադրություններ անել։ Առաջին հերթին պետք է վերլուծել այն իրադրությունը, որն այսօր ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում՝ թե՛ տնտեսության զարգացման, թե՛ ժողովրդագրական խնդիրների, թե՛ նաև անվտանգության համակարգի մեջ պարունակող մի քանի այլ ուղղությունների մասին։ Մենք կգանք այն եզրակացության, որ իրականության մեջ իրավիճակը շատ դժվարին է։ Մենք վերջին տարիների ընթացքում ՀՀ զարգացման համար շատ դանդաղ միջոցառումներ ենք ձեռնարկել,  որոնք իրենց էֆեկտիվությունը, արդյունավետությունը չեն ապահովել. դա և՛ տնտեսությունն է, և՛ յուրաքանչյուր անհատի բարեկեցությունն է, և՛, ընդհանուր առմամբ, քաղաքացիական հասարակության կերտումն է, արդարության ամրապնդումն է և շատ–շատ այլ խնդիրներ»,-շեշտեց նա։

Սեյրան Օհանյանը նշեց, որ իր համար որոշումներ ընդունելու և ծրագրեր մշակելու համար ամեն ինչի հիմքում դնում է  երկրի անվտանգությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել