Panorama.am-ը գրում է.

«Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում աշխատող  ամենաառաջատար ձեռնարկություններից մեկն ենք: Տասը հազար մարդ է աշխատում՝ անուղղակիորեն, երեք հազար՝ ուղղակիորեն: 700 ընկերության հետ ենք աշխատում: 150 միլիոն դոլարի տարեկան շրջանառություն ունենք, կարևոր ազդեցություն ունենք արտահանման ոլորտում»:  Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումի ժամանակ ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավար Մհեր Պոլոսկովը՝  խոսելով կորպորատիվ  պատասխանատվության մասին:

Նրա խոսքով, Հայաստանը փոքր երկիր է, և որպես մեծ ձեռնարկություն, իրապես կարևոր հարց է իրենց համար սոցիալական պատասխանատվությունը. «Կոմբինատը մի համայնք է, անքակտելի մասն է Հայաստանի հասարակության: Ցանկանում ենք, որ երեք ու կես հազար մարդիկ, ովքեր աշխատում են կոմբինատում՝ բանվորից մինչև գլխավոր տնօրեն, աշխատեն հանրության հետ երկխոսությամբ: Մենք ուզում ենք հետադարձ կապ ունենալ նաև մեր թիրախային խմբերի հետ, որպեսզի ճշտենք մեր գործողությունները»:

Ասաց, որ կոմբինատը միջազգային, բազմազգ ընկերությունների հետ կարելի է համեմատել նաև թափանցիկությամբ, համեմատության հնարավորությամբ. «Պետք է համատեղ ըմբռնում լինի ընկերության, հանրության, համայնքների միջև: Ընկերությունը պետք է ի վիճակի լինի տալ հասարակությանը, ոչ միայն վերականգնել այն, ինչ վերցրել  է: Մենք աշխատում ենք արժեքների ստեղծման վրա: Մարդկային կապիտալն ամենաարժեքավոր բաներից մեկն է, ամենակարևոր ռեսուրսը մարդիկ են»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել