Похожее изображениеՀայաստանի պես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար անհրաժեշտ է առավելագույնս բարելավել տնտեսական դաշտը, որպեսզի հնարավորություն ստեղծվի խթանել արտահանումը:

Այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված արդյունքները փաստում են այն մասին, որ արտաքին
առևտրաշրջանառության ծավալների աճը կրում է շարունակակական բնույթ և նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատությամբ կազմել է 22.2 տոկոս:

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այստեղ ևս առկա են դրական ցուցանիշներ: Տարեսկզբի երկու ամիսներին աճը կազմել է 20.1 տոկոս:
Աճի միտում է արձանագրվում նաև ներկրման ուղղությամբ: Ինչպես գիտենք, գործադիր մարմնի կողմից հայտարարվել էր ներմուծումների ազատականացման և հսկիչ գների սահմանափակ կիրառման մասին:

Ճիշտ քաղաքականության արդյունքում այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ներկրման աճի տեմպը կազմել էր 51.4 տոկոս, հունվար-փետրվար ամիսներին՝ 23.5 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել