Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, տեղեկատվական լիբերալիզմի կողմնակից է. Արման ՍաղաթելյանAysor.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի օրերին հայկական տեղեկատվական դաշտը, ի տարբերություն հարևան Ադրբեջանի, ակնհայտ առավելություն ապահովեց, «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումին հայտարարեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը։

Նա հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմի օրերին, երբ Ադրբեջանում թույլ չէին տալիս լրատվամիջոցներին ազատորեն լուսաբանել մարտական գործողությունները, Հայաստանը ավելի ազատ դիրքորոշում դրսևորեց։

«Ի տարբերություն փակ համակարգի, ունենալով բաց համակարգ, մենք երբևէ չենք սահմանափակել լրատվամիջոցների ազատ տեղաշարժը, ապահովելով անվտանգության պայմաններ, թույլ ենք տվել միջազգային հարթակների մուտքը մարտական գործողությունների գոտի, ամբողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ու հնարավորություն տվել, որ նյութեր պատրաստեն», -ասաց Արման Սաղաթելյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել