Հիշյալի համատեքստում արդեն երկու օր է՝ Դաղստանի Խասավյուրթի, Կիզիլյուրթի և Կազբեկի շրջաններում մտցված է հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ, իրավապահ մարմինների կողմից իրականացվում են օպերատիվ գործողություններ իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով առաջնորդվող մարդկանց նկատմամբ, տեղի են ունենուՄ ձերբակալություններ:
Դաղստանում և Չեչնիայում գործում են մի շարք իսլամական ծայրահեղական խմբավորումներ, որոնք առանձնանում են ինչպես իրենց էթնիկ կազմով (չեչեններ, ավարներ և այլն), այնպես էլ առանձին Իսլամական պետության կազմի մեջ մտնող Վիլայաթ Կաուկազ-ի և ալ-Կաիդա-ի հովանու տակ գործող Իմարաթ Կաուկազ-ի մեջ ներգրավվածությամբ:
Իսլամական ծայրահեղականությունը չի կարող հանդարտվել Կովկասում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sargis.grigoryan.50/posts/1373685269359924?notif_t=close_friend_activity¬if_id=1490079658612544
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել