Tert.am-ը գրում է.

Քաղաքական ուժերի ծրագրերում առաջնային տեղ են զբաղեցնում այն հարցերն ու խնդիրները, որոնք կան հանրության պահանջում, իսկ բնապահպանությունը հանրության պահանջում չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Համահայկական բնապահպանական ճակատի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան Լևոն Գալստյանը:

«Հանրային պահանջի մեջ որ հարցը որ առաջնային է, կյանքի ու գործունեության գործոն է, դա էլ դառնում է քաղաքական ուժերի համար առաջնահերթություն: Քանի որ Հայաստանում ժողովուրդը հացի խնդիր է լուծում, բնականաբար տնտեսության ու հացի խնդիրն է առաջնային բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում»,-ասաց Լևոն Գալստյանը` հավելելով, որ հանրության համար բնապահպանությունն այն ժամանակ կդառնա առաջնային, երբ երկիրը լուծած կլինի հացի խնդիրը:

Հարցին, թե ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը բնապահպանական ծրագրերում, Լևոն Գալստյանն ասաց, որ նախաձեռնությունը խորապես չի ուսումնասիրել ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերը բնապահպանության վերաբերյալ. «Մենք, ըստ էության, ընտրությունների գնացող ուժերի ներկայացրած ծրագրային մասին լուրջ չենք վերաբերվում, քանի որ ընտրական պրոցեսը սահմանադրական կարգը, իրավական կարգը խեղաթյուրված է, հետևաբար բնության իրավունքի մասին խոսելը անիմաստ է: Դրանք պարզապես խոսքեր են, հերթական թատերական բեմականացմանը մասնակցելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել