Նախորդ տարում որոշում էր կայացվել փոխել գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների հաշվարկման մեխանիզմը: Դրա արդյունքում մի քանի ամիս գյուղատնտեության ոլորոտում արձանագրվող ցուցանիշները նախորդ ամիսների հետ համեմատ ցածր էին: Վերջին ամիսների անկումից հետո կարծես մի փոքր դրական միտում է դրսևորում:
Համաձայն ԱՎԾ տվյալների՝ գյուղատնտեսությունն արձանագրել է 0.1 տոկոսանոց աճ, հունվար ամսվա կտրվածքով ծավալը կազմում է 40 390.9 մլն դրամ: Հարկ է նշել, որ որոշում է կայացվել գյուղատնտեսական գործունեություն ծավալողներին դիզվառելիքը և սերմացուն սուբսիդավորելու վերաբերյալ, ինչպես նաև կյանքի է կոչվել գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը, որը հնարավորություն կտա փոխարինել հին և անարդյունավետ տեխնիկան նորով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1637094139932610
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել