Tert.am-ը գրում է․

Շոտլանդիայի խորհրդարանը մարտի 21-ին քննարկելու է անկախության երկրորդ հանրաքվե  անցկացնելու հարցը: Նախաձեռնությունը առաջ է քաշել Շոտլանդական Ազգային կուսակցությունը (SNP), որը բացատրում է իր որոշումը պաշտոնական Լոնդոնի կողմից Շոտլանդիայի շահերի նկատմամբ ունեցած արհամարհանքով:

Շոտլանդիայի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի պետք է բանավեճի արդյունքում կողմ կամ դեմ քվեարկեն հանրաքվեին: Հաշվի առնելով այն փաստը, որ SNP-ն ունի խորհրդարանական մեծամասնություն, ակնկալվում է, որ մեծ հավանականությամբ, հնարավոր կլինի  Շոտլանդիայի կառավարությանը լիազորություն տալ անցկացնելու երկրում հերթական հանրաքվեն:

Շոտլանդիայում քննադատել է պաշտոնական Լոնդոնին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 29-ին կեկնարկի բրեքզիթի ընթացակարգը:
Ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթըրջեոնը հայտարարել է, որ «եթե Շոտլանդիայի խորհրդարանի անդամները հաստատեն հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը և եթե անգամ Մեյը դեմ լինի դրան, Շոտլանդիայի ինքնիշխան ժողովրդի իրավունքն է լինելու որոշել, թե ինչ ճակատագիր է իրենց սպասում», - ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել