ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 20-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծման հնարավորությունը` հույս հայտնելով, որ վերջինս էապես կնպաստի Հայաստանում փո քր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորմանը:
Հատկապես ընդգծվեց երկարաժամկետ հեռանկարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի առաջնայնությունը: Կողմերն անդրադարձել են նաև բաժնեմասնակցային հիմնադրամի կառավարման համար ընտրված «Ամբեր Կապիտալ» ներդրումային ընկերության գործունեության հաջող փորձին:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=206873&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել