ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց չկա, քանի որ Հայաստանը խաղաղություն չի ուզում։
«Արմինֆո» լրատվական գործակալությանը տված Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Խաղաղության ձգտելը առաջին հերթին նշանակում է խաղաղություն քարոզել, ոչ թե պատերազմ։
Խաղաղության ջատագով կողմը չի դիմում դիվերսիոն հարձակումների, կոպտորեն չի ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքը, մշտապես չի խախտում զինադադարի ռեժիմը և հրաժարվում ստեղծել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ։ Միայն Բաքվում են նման կերպ ընկալում խաղաղությունը, ինչպես երևում է այնտեղից հնչող հայտարարություններից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/20/nalbandyan/2314737
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



