Tert.am-ը գրում է.
 Հայաստանից ռադիոակտիվ նյութերի տեղափոխման դեպքը չնկատելու մասին խոսք լինել չի կարող. այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 
 Նշենք, որ ТАСС-ին  Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ մարտի 19-ին բելառուսական Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող օդանավում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր: 

«Այդ փաստը գրանցվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում՝ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- նշել է սահմանապահ ծառայության ղեկավարը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել