193

Առանց ավելորդ ճոխության և շքեղության Sony Mobile-ը այսօր ներկայացրեց միջին գնային սեգմենտի համար նախատեսված 2 նոր սմարթֆոն՝  Xperia SP և Xperia L։ Ճապոնական ընկերության Xperia շարքում այս սմարթֆոնները իրենց տեղը պիտի զբաղեցնեն Xperia Z-ի և Xperia ZL-ի կողքին։ Սպասվում էր, որ Sony-ն  Xperia SP և Xperia L-ը կներկայացնի MWC-ի ժամանակ, սակայն անհայտ պատճառներով անոնսը հետաձգվեց։

 

Xperia SP-ն կստանա 4,6՛՛ էկրան, 720p թողունակությամբ, և ինչպես ընկերության ֆլագմենը, SP-ն նույնպես  չունի ոչ մի մեխանիկական կամ սենսորային կոճակ սարքի դիմային մասում։ SP-ն աշխատում է երկմիջուկանի Snapdragon S4, 1,7 ԳԳհ պրոցեսորի ղեկավարությամբ, ունի 8Մպ տեսախցիկ և աշխատում է LTE ցանցերում։ Մարտկոցի տարողունակությունը 2370մԱժ է։

Ինչ վերաբերում է Xperia L-ն, ապա այն զինված է 4,3՛՛ էկրանով (854×480), Snapdragon S4 Plus 1 ԳԳհ պրոցեսորով, 8Մպ տեսախցիկով, 1750մԱժ մարտկոցով և microSD սլոտով։

194

Երկու սմարթֆոններն էլ աշխատում են Android 4.1 Jelly Bean-ով և վաճառքում կհայտնվեն 3 գունային լուծումներով՝ սև, սպիտակ և կարմիր, արդեն այս տարվա 2-րդ քառորդում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել