Ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել ինքնաթիռում, որը Հայաստանից Բելառուսի տարածքով տարանցիկ ճանապաչհով մեկնում էր եվրոպական երկրներից մեկը: Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ռուս-բելառուսական համատեղ զորավարժանքները կազմակերպելու հարցով խորհրդակցությանը:

 «Միջադեպերից մեկը կապված է օդանավում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ, որը Բելառուսի տարածքով Հայաստանից մեկնում էր եվրոպական երկրներից մեկը»,- նշված է հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով երկրի նախագահին:
 «Կխնդրեմ ինձ զեկուցել այսօր պետական սահմանին տեղի ունեցած այդ բոլոր միջադեպերի հետաքննության արդյունքների մասին: Այս ամենը վկայում է, որ մեզ ոչ մի դեպքում չի կարելի հանգստաալ: Մենք պետք է աչալուրջ լինենք և ոչ մի դեպքում թույլ չտանք, որպեսզի  իրավիճակն ապակայունանա մեր երկրում»,- ասել է նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել