Image may contain: 3 people, people standing, mountain, sky, outdoor and natureԱրցախ հյուր եկած բլոգերների նախաձեռնության լրջության մասին այժմ վաղ է կարծիք կազմել, սակայն միայն այն, որ սրանով շատ կարևոր քայլ է կատարվում Արցախի միջազգային ճանաչումը ավելի մատչելի դարձնելու ու լուսաբանելու համար, դա ակնհայտ է։ Սա պետք է շուտ կատարվեր, եթե անկեղծ, ու ոչ թե Ադրբեջանի դրդմամբ մենք նման գործընթաց սկսեինք, այլ նախաձեռնող պիտի լիներ հենց հայկական կողմը առանց Ադրբեջանի վայրահաչոցների։ Պարզ է, որ գործընթացը սկիզբ է առել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործից հետո, ով համարձակություն էր ունեցել հրապարակային աջակցել ու ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Նկատենք, որ այս օրերին Ստեփանակերտում գտնվող բլոգերների մեծ մասը իրենց հարցազրույցներում գործածում են «Արցախ» եզրույթը։ Սա պետք է լինի շարունակական, աշխարհին ու հատկապես տարածաշրջանով հետաքրքրվող մասնագետներին ցույց տալու համար Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման պահանջի իրավիացիությունը։ Ադրբեջանը, ըստ էության, սրանով ընդամենը հերթական անգամ կրակի վրա յուղ լցրեց։ Լապշինի դեպքը կարող էր նախադեպ լինել, որ մնացած լրատվական միջոցների ներկայացուցիչներն ու բլոգերները, վախենալով Ադրբեջանի ագրեսիայից, մտավախություն ունենային այցելել Արցախ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այն հակառակ էֆեկտն է տվել, ու դա, իհարկե, շատ լավ է։ Ցանկալի կլիներ, որ այսօրինակ ակցիաները շարունակական լինեին։ Միգուցե տեղին չէ ասել, սակայն չենք կարող Արցախի հարցի լուսաբանման, հայ ժողովրդի ինքնորոշման հարցը միջազգային հանրությանը պատշաճ կերպով հասցնելու գործում չընդգծել Արցածի ՄԻՊ Ռուբեն Մելքոնյանին։ Իսկապես գրագետ աշխատելաոճ է ու շատ օրինակելի մեր շատ պաշտոնյաների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել