Բելառուսը չի պտրաստվում դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ այլ ոլորտներում հակասությունների պատճառով: Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմավարական համատեղ զորավարժանքների նախագծի մասին զեկույցը ներկայացնելու ժամանակ:

«Զանգվածային լրատվամիջոցների համար հատուկ շեշտում եմ, որ չնայած առանձին «փորձագետների» կարծիքների, ոչ մեկ չի պատրաստվում  կրճատել համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում առանձին ոլորտներում ծագած տարաձայնությունների պատճառով: Ընդհակառակը, զորավարժանքները ցուցադրում են երկու եղբայրական ժողովուրդների անվտանգությունն ապահովելու հաստատակամությունը»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի խոսքով՝ ինչպես էլ ձևավորվեն   երկու երկրների հարաբերությունները նավթի, գազի ոլորտներում, բոլոր հարցերը լուծելի են:

«Դրանք մեր հարցերն են՝ Բելառուսի և Ռուսաստանի: Իսկ կատակել մեր ընդհանուր սահմանների անվտանգության հարցում, ոչ մի դեպքում չի կարելի: Այդ թեման առևտրի առարկա չէ»,-ընդգծել է Լուկաշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել