Ես պատրաստ չեմ այս ռեժիմների հետ հաշվի նստել. եթե նրանք ուզում են վախեցնել, ես չեմ ուզում վախենալ. բլոգերը՝ խոսքի ազատության մասինAysor.am-ը գրում է.

Ես ալիևյան կլանից չեմ և ազատ կարող եմ իմ կարծիքն արտահայտել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, նման կարծիք այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Արցախում անցկացվող բլոգերների ֆորումի մասնակից, Մոսկվայից ժամանած բլոգեր Անտոն Նոսիկը, ով առաջին անգամ է Արցախում:

«Նրանք պարտավոր չեն նեղանալ իմ գրածներից: Միայն իրենց իշխանության մասին չէ, որ գրում եմ: Կան տարբեր երկրներ, որտեղ տարբեր հայացքների տեր մարդիկ ապրում են կողք կողքի, բանավիճում ու քննարկումներ իրականացնում, կան երկրներ էլ, որտեղ որոշակի կարծիքի համար կարող են մարդուն հետապնդել ամբողջ աշխարհով մեկ և դատապարտել: Իմ աշխատանքը ազատ մտքեր արտահայտելն է: Կան ռեժիմներ, որ դա ընդունում են, կան որ ուզում են միայն իրենց կարծիքը գոյություն ունենա, իսկ մնացածի համար մարդիկ բանտ են ուղարկվում: Ես այս ռեժիմների հետ հաշվի նստել պատրաստ չեմ: Եթե նրանք ուզում են վախեցնել, ես չեմ ուզում վախենալ», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել