Panorama.am-ը գրում է.
«Ի դեմս Հայաստանի կոմունիստական կուսակցության՝ հայ ընտրողը գործ ունի 114-ամյա կուսակցության հետ: Այս կուսակցության պատմությունը գրվել է ոսկե տառերով: Պատահական չէ, որ ԽՍՀՄ 70 տարիները եղել են Հայաստանի ոսկեդարը»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԿԿ ղեկավար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով, նախորդ ընտրություններում ՀԿԿ-ն չհայտնվեց խորհրդարանում, բայց ոչ թե նրա համար, որ թույլ էր, այլ տեղի ունեցան ընտրակեղծիքներ: Այժմ, ըստ Տաճատ Սարգսյանի,առաջարկում է անվճար կրթություն, առողջապահություն և այլն:
«Տարիներ առաջ մենք կարողացանք ոչ միայն ոտքի հանել քայքայված տնտեսությունը, այլև տասնյակ անգամներով ավելացնել դրա զարգացման տեմպերը: Այժմ մենք ցավում ենք, որ մեր կողմից ձեռք բերվածը զրոյացվեց, թալանվեց իշխանությունների գիտությամբ: Ամաչում եմ, որ այսօր երկրում ծանր վիճակ է ստեղծվել՝ արտագաղթ, սոված քնող քաղաքացիներ, կոռուպցիա: Երկրի հարստությունն այժմ մի քանի ընտանինքերի ձեռքերում է»,- ափսոսանք հայտնեց ՀԿԿ ղեկավարը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին Հայաստանում փակվել է 400 մանկապարտեզ, 200 դպրոց և 800 մշակութային օջախ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



