Tert.am-ը գրում է.
Արցախի շփման գծում հայկական և ադրբեջանական կողմերի, այսպես կոչված՝ խոցելիության կարգավիճակը Ռուսաստանին թույլ է տալիս ունենալ մշտական, կայուն ներկայություն տարածաշրջանում։
Այս մասին Արցախում Միջազգային բլոգերների ֆորումին հայտարարեց արցախցի ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանը, ով հանդես եկավ Արցախում ռազմական իրավիճակի վերլուծությամբ:
«Խորհրդային միության փլուզումից հետո, բնականաբար, սկսվեցին այլ պրոցեսներ, և հայ ժողովրդին հաջողվեց սկսել ազգային-ազատագրական պայքար, չնայած ԽՍՀՄ-ը փլուզվեց Մոսկվայի պատճառով: Ամեն դեպքում հայ ժողովրդին հաջողվեց վերականգնել պատմական արդարությունը և իր պատմական հայրենիքի մի մասը»,-խնդրի էությունը ներկայացրեց Հրաչյա Արզումանյանը:
Նախ արցախցի փորձագետն անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության պատմական կողմին՝ արձանագրելով 1920 թվականին Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև կնքված պայմանագրին, որով Արցախը հանձնվել էր երրորդ կողմին՝ Ադրբեջանին:
Միջազգային փորձագետը պատմեց, որ 90-ականների սկզբին ակնհայտ դարձավ, որ խաղաղ ճանապարհով այս խնդրի կարգավորումը հնարավոր չէ, այդ իսկ պատճառով պարտիզանական, կամավորականների ջոկատների հենքի վրա ստեղծվեց ազգային բանակ, որը առավելություններ ուներ Ադրբեջանի նկատմամբ, որն այն ժամանակ այնքան ռազմական ռեսուրս ուներ, որ կարող էր 2 ամիս պատերազմ վարել Իրանի նկատմամբ:
Չնայած այս հաջողություններին, ըստ Հրաչյա Արզումանյանի, Արցախի պաշտպանության բանակի գործողությունները և հետագա առաջխաղացումը միտումնավոր, գիտակցված կանգնեցվեց՝ աշխարհաքաղաքական կենտրոնների որոշմամբ, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



