Լավ, հասկացա:
Փաստորեն, ապրիլի ութի սցենարը գրեթե նույնական է, ինչը տեսել ենք մարտի երկուսին:
Րաֆֆին ասում է` դա իմ պատասխանատվությունը չէ:
Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի երկուսի վաղ առավոտյան իր տանը տված ասուլիսին ասաց բոլորիս, որ ինքը կալանավորված է, իրեն տնային կալանքի է ենթարկել Քոչարյանը` Գրիշա Սարգսյանի ձեռով (իհարկե, շատ ավելի ուշ պարզվեց, որ հենց Գրիշա Սարգսյանն էր իրականացնում այսօր արդեն շատերի համար հասկանալի` Տեր-Պետրոսյան-Քոչարյան կապը), շարունակության մեջ Տեր-Պետրոսյանն ասաց, որ ժողովուրդը «ինքնաբուխ» գնացել է Մյասնիկյանի հրապարակ, ուր, ի դեպ, երկու դեսպանատուն կա, իսկ ես օրինակ գիտեմ, որ շատ լավ էլ ուղղորդված ժողովրդին ասում էին` գնում ենք դեպ Մյասիկյանի արձանի մոտ:
Ի դեպ. երբ Դավիթ Շահնազարյանը արեւմտյան դեսպանների հետ բանակցությունից հետո ժողովրդին ասաց` այստեղից` Մյասնիկյանի արձանի մոտից գնում ենք Մատերադարանի մոտ, Լեւոն Զուրաբյանն ասաց` ոչ, չենք գնում... ու թույլ չտվեց, որ ժողովուրդը գնա, պահեց այնտեղ:
Մի խոսքով, ժողովուրդը մնաց անտեր` Մյասնիկյանի արձանի մոտ:
Հիմա. քաղաքացիական անհնազանդությունն ի դեմս Անդրիասի եւ յուր զինակից Արշակի ասում է` սա եւս լինելու է ինքնաբուխ: Միլիոնների երթը:
Ի՞նչ անենք, մտածենք` էլի Քոչարյան եւ նորօրյա ընդդիմադիր` Րաֆֆի Հովհաննիսյան ալյա՞նս է գործում: Կրկին փորձում են ժողովրդին ինքնաբուխ ձեւով քաշել արկածախնդրությա՞ն:
Չէ՞ որ հասկանալի է` քաղաքապետարանն այդ օրվա ցույցն ու միլինոնների երթը չի արտոնելու:
Բայց եւ կարծում եմ, ուզում եմ նաեւ հավատացած լինել, որ Րաֆֆին թույլ չի տալու: Դա՛:
Թող նա չասի. ինքը մնալու է Ազատության հրապարակում, ինքը կապ չի ունենալու դրա հետ, դա ժողովրդի ինքնաբուխ ցանկությունն է լինելու: 
Թող չասի:
Մենք գոնե իրեն ասացինք` ինչ ենք մտածում ինքնաբուխի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել