Տնտեսության առաջընթացը ապահովելու նպատակով իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում շատ կարևոր է ուշադրության կենտրոնում պահել մարզերի զարգացումն ու աշխատատեղերի ստեղծումը:
Սպասվում է, որ այս տարի Լոռու մարզում իրականացվելու է 151 մլն դոլարի ներդրում, որը իր մեջ ներառում է 45 ծրագիր: Արդյունքում կստեղվի 2500 նոր աշխատատեղ:
Ներդրումները հիմնականում կուղղվեն ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտների:
Զբոսաշրջության ուղղությամբ տարվող աշխատանքներից մեկը վերաբերում է պատմական կենտրոնի վերականգնման և զարգացման ծրագրին: Սպասվում է, որ Վանաձորում կստեղծվի նմանատիպ գոտի, ինչպիսին որ իրականացվել էր Գյումրիում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tntesakan.ankyun/posts/1636765693298788
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել