Yerkir.am-ը գրում է. «Ոտքի Ֆրանսիա» կուսակցության նախագահ Նիկոլա Դյուպոն-Էնյանը, որը մասնակցում է Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարին, Օրլիի օդանավակայանում է եղել, երբ անհայտ անձը հարձակվել է զինվորական պարեկախմբի վրա։ Քաղաքական գործիչը այդ մասին գրել է իր «Twitter» էջում, փոխանցում է «ТАСС»-ը:
«Դեպի Թուլուզ իմ չվերթը հետաձգվել է։ Օրլիի օդանավակայանը տարհանվում է»,- գրել էր նա։
Ավելի ուշ նա դժգոհել էր օդանավակայանի անվտանգության կազմակերպումից։
«Օդանավակայանում անվտանգության ծառայությունից ոչ ոք չկա, ուղևորները մենակ են։ Ոչ մի տեղեկություն էլ չկա», - գրել էր Դյուպոն-Էնյանը։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/126004.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



