Tert.am-ը գրում է.
 «Հայ Յեղափոխական դաշնակցության» գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի վեցերորդ հորիզոնականը զբաղեցրած, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գտնում է, որ ՀՅԴ-ն գաղափարներով և ծրագրերով ակնհայտորեն մրցակցության տեսակետից ամենաբարձր դիրքում է, որովհետև չկա որևէ մեկը, որը հակադրվի իրենց գաղափարներին և ծրագրերին:
 «Մնացածը մեր հասարակության, քաղաքացիների ընտրությունն է: Եթե այսօր սոցիալական վիճակը ստիպել է որոշ անձանց փորձել մեր քաղաքացիների ձայները գնել չնչին, նվազագույն ֆինանսական հատկացումներով, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական ուժը, որն ունի գաղափարներ ծրագրեր նրան պետք է գնահատել այդ ձևով»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում, որ տարբեր սոցհարցումներում և կանխատեսումներում ՀՅԴ-ն առաջատար դիրքերում չէ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել