Image result for թեհրան երևան չվերթԱյն, որ ամեն տարվա գարնանը Հայաստանում հանգստանում են մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Այս տարին ևս բացառություն չի լինի: Մարտի 15-ին Թեհրան-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 292, իսկ հաջորդ օրը ևս 270 իրանցի:

Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական ավիաընկերությունները Սարիից, Մաշադից, Թավրիզից և Թեհրանից 67 կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթ կիրականացնեն դեպի Հայաստան: Վերոնշյալ ժամանակահատվածում իրանական ավիաընկերությունների կողմից շաբաթական միջինը 22 չվերթ կիրականացվի:

Կասկած չկա, որ դա դրական ազդեցություն կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում: Որպես իրանցիների նման հոսքերի խթանիչ հանգամանք կարելի է նշել «Հալալ» սերտիֆիկացման գրասենյակը, որը ունենալու է նաև այլ մասնաճյուղեր մարզերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել