Հետընտրական կոալիցիաների մասին կարելի է խոսել ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո. ՀՎԿ-ն պատասխանել է ՕՐՕ դաշինքինAysor.am-ը գրում է.
 «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարում է, որ ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի և անհատների առաջարկությունները` հետընտրական կոալիցիաների ձևաչափի մասին արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում:

«Ինչպես և նախկինում, այժմ ևս  հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդը» որևիցե ձևաչափով, որևիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ացդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական և լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնուդ» կուսակցության  շուրջ կոալիցիա ձևավորելու փաստն իրականություն դարձնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել