Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական կայքի՝ LoveArmenia-ի լոգոյով մարդկանց բաժանված կոնֆետները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ոչ թե սննդամթերք են, այլ քարոզչական նյութ, ինչպես որ քարոզչական նյութ են համարվում լոգոյով գրիչների, կրիչների, կրակվառիչների, շարֆերի և այլ՝ տպագիր քարոզչական նյութերը:
Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում «Իրազեկ քաղաքացիների միավորում խորհրդատվական հասարակական կազմակերպության» դիմումի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը, որի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ-ում ներկայացնում էր իրենց դիմումը, պահանջում էր, որպեսզի ԿԸՀ-ն ՀՀԿ–ին պարտադրի ողջամիտ ժամկետում դադարեցնել սննդամթերքի բաժանումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/18/love-armenia/2312888
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



