Tert.am-ը գրում է.
Հայաստանը կատարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) նախորդ մի շարք խորհուրդները։ Այդ մասին ասված է ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարտի 17-ին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հերթական միջանկյալ զեկույցում։

Զեկույցում ներկայացվել է Հայաստանում նախընտրական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կուսակցությունների և դաշինքների կողմից անցկացվող նախընտրական քարոզչությանը, ինչպես նաև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների կազմակերպչական աշխատանքներին:

«Նոր ընտրական օրենսգիրքը հաշվի է առնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհուրդները: Այն տրամադրում է ընտրողների կատարելագործված նույնականացման մեխանիզմ, ստորագրված ընտրացուցակների հրապարակում, ընտրական իշխանությունների անկախությունն ուժեղացնելու քայլեր, քաղաքացիական դիտորդների համար պարտադիր թեստի վերացում, և թեկնածուների ցուցակում կանանց համար մեծացված քվոտաներ: Փոփոխությունները նաև հստակեցնում են նախընտրական արշավին, արշավի բյուջեին, թեկնածուների գրանցմանը և բողոքներին ու դիմումներին վերաբերող կարևոր դրույթներ»,- ասված է զեկույցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել