Panorama.am-ը գրում է.
«Հարգելի վարչապետ, որքանո՞վ եք համոզված և որքանո՞վ եք երաշխավորում, որ ՀՀԿ-ի ընտրվելուց հետո հինգ տարիների ընթացքում կլինեք մեր հանրապետության վարչապետը»,- այսօր Դիլիջանում ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ «Հանրապետական» կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց քաղաքացիներից մեկը:
Վարչապետը ծիծաղելով արձագանքեց. «Էդ ոնց որ մարզպետի պատրաստած հարցն ա»:
Դահլիճում հնչած բուռն ծիծաղից հետո Կարեն Կարապետյանն ավելացրեց. «Ամբողջ խնդիրը նրանում է, որ ես չպետք է Ձեզ երաշխավորեմ, այլ դուք պետք է այդ շանսն ինձ տաք: Հիմա, եթե դուք էդ շանսը տաք, դրանից հետո ինձանից կպահանջեք»:
Դիլրջանցի մի կին էլ խոսեց իրենց թաղամասի գազիֆիկացումից, փողոցների ոչ բարվոք վիճակից և դիմելով վարչապետին ասաց. «Ես ինքս ձեր կուսակցականն եմ, ամբողջ իմ թաղամասը նույնպես: Ձեզ հետ ենք, Ձեզ շատ սիրում ենք ու հավատում: Թաղամասը գազիֆիկացված չէ, չունենք ճանապարհային լուսավորում, ճանապարհի վիճակի մասին էլ չեմ խոսում: Վերջերս որոշակի գործողություններ են կատարել ու մի քիչ բարվոք վիճակում է: Բազմիցս դիմել ենք քաղաքապետին, բազմաթիվ պաշտոնյաների, նրանք ասել են, որ մենք պլանից դուրս ենք: Խնդրում եմ բացատրել, թե պլանից դուրս ինչ է նշանակում: Եթե ընտրություններից առաջ մենք պլանի ներսում ենք, հենց ընտրվում են խոսք են տալիս, բայց հետո պլանից դուրս ենք գալիս»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



