Երկակի ստանդարտներ
Հաց թափողը ակցիա է անում «Հաց բերողի» համար։ Ձեր ու «Հաց բերողի» տարբերությունը սա է, հացն իր համար բացարձակ արժեք էր, ձեզ համար՝ հարաբերական իր` երբեմն ուտելու, իսկ դիվիդենտ շահելու համար՝ նույնիսկ շպրտելու։ Դուք, հերիք չէ, կեղծ եք, դրան գումարած՝ անգրագետ կեղծ եք, ձեր անգրագիտության պատճառով էլ ձեր արտահայտած կեղծ հույզերը վեր են ածվում ռաբիս ու գռեհիկ ներկայացման։ Այդպես էլ ձեզ չտվեցիք մի սովորական հարց` ինչո՞ւ են գերակշիռ մեծամասնությունը սիրում Արթուրին, իսկ ձեզ՝ ոչ, ինչու՞ ձեր հետևից չեն գալիս։ Ինչու՞։ Պատասխանն ակնհայտ է. Արթուրը պարզ, անկեղծ, ստեղծող ու կիրթ տղա էր, իսկ դո՞ւք, նայեք ձեզ կողքից։ Օրենքի գերակայությունից ու օրինապաշտությունից խոսողները գոռում են` «սպանեցի՛ք Հաց բերողին»` խախտելով պարզագույն անմեղության կանխավարկած հասկացողությունը։ Նույնիսկ մեղադրելուց գրագետ չեք, կարող էիք, չէ՞, այդ արտահայտության դիմաց գոնե գրել «իմ սեփական կարծիքով» կամ «ըստ իս» կամ լավ գոնե կիրառեիք «ձեր պատճառով մահացավ» արտահայտությունը։ Չկա պատասխանատվության հասարակ գիտակցություն, ազատությունն ամեն ինչ ասելը չէ, ազատությունն ամեն ինչ ասել ու ասածին պատասխան տալն է։