Aysor.am-ը գրում է.
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մարտի 17-ին հրապարակել է ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցը:
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքից Aysor.am-ը տեղեկանում է, որ միջանկյալ զեկույցում մանրամասն ներկայացվում է օրենսդրական դաշտը, ընտրական նոր օրենսդրության պահանջները, առաջադրված քաղաքական ուժերն ու նախընտրական իրավիճակը:
«Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ին: Քարոզարշավը մեկնարկեց բավական պասիվ և միայն վերջին շրջանում այն ակտիվացավ: Ընտրական օրենսդրությունը ընտրություններին մասնակից ուժերի համար սահմանում է հավասար հնարավորություններ, նախընտրական քարոզարշավի ընթացքում տրամադրվում է վճարովի ու անվճար եթեր, հատկացվում են տեղեր քարոզչական պաստառները փակցնելու համար», - նշվում է զեկույցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



