GLAAD Media Awards-ի LGBT մեդիամրցանակի (LGBT՝ լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների) հանձնման ժամանակ հայտնի երգչուհի Մադոննան իր 12 րոպեանոց ելույթում հիշատակել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:  

Մադոննան բեմ է բարձրացել սքաութ տղայի հանդերձանքով և իր ելույթի ժամանակ Պուտինին կոչ է արել երկխոսել «Pussy Riot» խմբի աղջիկների հետ:

«Եթե նախագահ Պուտինը լիներ միևնույն սենյակում «Pussy Riot» խմբի աղջիկների հետ, հավանաբար, նա կցանկանար նրանց հետ սեքսով զբաղվել, սակայն դա չէ էականը, կարևորը նա նրանց հետ կերկխոսեր, կլսեր նրանց տեսակետը և արդյոք թույլ կտա՞ր նրանց բանտում պահել 3 տարի։ Մտածեք այդ մասին»,- ասել է Մադոննան։

Հիշեցնենք, որ սկանդալային խմբի անդամները Փրկչի տաճարում խուլիգանություն կատարելու համար դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել