ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմի օրոք կստեղծվի պատմության մեջ ամենաուժեղ բանակը, որը, ինչպես հույս ունի նա, հարկ չի լինի օգտագործել, հայտնում է RIA Novosti-ն:
«Բանակի կառուցումը, դա այն է, ինչ մենք կանենք: Եվ մենք կլինենք ավելի ուժեղ, քան երբևէ: Հուսով եմ, որ հարկ չի լինի օգտագործել այն»,- հայտարարել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Նախագահը կարծիք է հայտնել, որ այդ նախընտրական խոստումը դարձել է 2016 թվականի ընտրություններում իր հաղթանակի պատճառներից մեկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



