Երբ դատական դեպարտամենտում էի աշխատում, բազմաթիվ առիթներով ասել եմ, որ դատարանն ու արդարադատության նախարարությունը դատական գործերի քննության շրջանակներում որևէ կապ չունեն իրար հետ։ Ավելին՝ արդարադատության նախարարությունն ու մնացած բոլոր կառույցներն իրավունք չունեն որևէ կերպ միջամտելու արդարադատության իրականացմանը։ Այստեղից ակնհայտ է դառնում, որ արդարադատության նախարարությանը մեղադրելը, առավել ևս նախարարի հրաժարական պահանջելը, մեղմ ասած, հեռու է ողջամտությունից։ Ինչ վերաբերում է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններին, ապա այստեղ էլ արդարադատության նախարարության կապը զրոյական է, դրա համար կան հատուկ ընթացակարգեր, որոնցում որոշում ընդունողը համապատասխան բժշկական հանձնաժողովն է։ Առայժմ այսքանը, հետո, եթե առիթ լինի ու ժամանակ ունենամ, ավելի խորը կներկայացնեմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/633876840155442
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



