Aysor.am-ը գրում է.
 Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը պոլսահայերի համար օրհասական խնդիր է: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ստամբուլահայ «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով պատրիարքական ընտրություններին:
 «Մեր մոտ պատրիարքը, բացի հոգևոր առաջնորդի իր պաշտոնից, ունի նաև ազգը ներկայացնելու հանգամանք: Այդ պատճառով էլ ավելի քան 150 տարի է, ինչ ընտրվում է ժողովրդի քվեով: Ներկայումս արդեն ինը տարի է, որ պատրիարքի աթոռը թափուր է մնացել, և այժմ ազգը չի հանդուրժում նման անբարո երևույթը և ցանկանում է շատ արագ պատրիարք ընտրել», - ներկայացրեց Բագրատ Էստուկյանը:
 Հայկական «Ակօս»-ի խմբագրի խոսքով, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը «ընդունելի չէ ժողովրդի համար»:
 «Սակայն Արամ Աթեշյանը, պատրիարքի աթոռն ունենալով, գտել է որոշ իշխանություն և չի ուզում կորցնել այն: Իշխանությունը շահութաբեր է իր համար, քանի որ այդ դիրքով տիրապետում է հսկա գումարների: Ավանդաբար պատրիարքարանի ֆինանսական հաշիվները նախապես եղել են շատ համեստ, քննվել են քննիչ հանձնաժողովի կողմից: Սակայն վերջին ինը տարիներին այդ հանձնախումբը լուծարված է Արամ սրբազանի տնօրինությամբ», - ասաց պարոն Էստուկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել