Գյուղատնտեսությունը համարվում է ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից մեկը: Պետությունը հնարավորինս նվազեցրել է գյուղացիների ֆինանսական բեռը և փորձում է աջակցել վերջիններիս նաև միջազգային ծրագրերով:
Ներկայումս Հայաստանի և ՌԴ-ի համապատասխան գերատեսչությունները համագործակցում են ֆիլոքսերազերծ տնկարան հիմնելու ծրագրի շուրջ:
Սպասվում է, որ ծրագրի շրջանակներում խաղողի եվրոպական ֆիլոքսերակայուն սորտերի հիման վրա կտեղծվի տնկարանային տնտեսություն:
Դրանից զատ՝ ձկնաբուծարաններից մեկում իրականացվելու է պիլոտային ծրագիր ջրի խնայողատար համակարգերի ներդրման ուղղությամբ, որը հետագայում հիմք կհանդիսանա նմանատիպ այլ ծրագրերի մշակման և իրագործման համար: Փաստացի նման ծրագրերի իրականացումը կարող է նպաստել Հայաստանի ջրային ռեսուրսների տնտեսմանը և ձկնաբուծության ոլորտի զարգացմանը: