Ֆրեդի Մերքյուրին եղել է, կա ու կմնա մարդկության պատմության ամենահայտնի երաժիշտներից մեկը: Նա կյանքից հեռացել է 1991թ., մահվան պատճառը՝ ՁԻԱՀ: Այն ժամանակներում դա եզակի դեպք էր, երբ աշխարհահռչակ աստղը մահանում է այդ հիվանդությունից: Սակայն նույնիսկ իմանալով իր դաժան ախտորոշումը՝ Ֆրեդին չթողեց իր գործը։ Հակառակը, նա աշխատում էր խելահեղ ռիթմով: Նրա մտերիմ ընկերներից մեկը, ով նաև երգահան է, հիշում է.
«Ֆրեդին ասաց. «Մի բան գրիր ինձ համար, գրիր, ինչ ուզում ես: Ես գիտեմ, որ ինձ քիչ է մնացել: Գրիր ինձ համար բառեր ու մեղեդի:Ես ամբողջը կերգեմ, իսկ հետո կանեք, ինչ կցանկանաք: Կարևորը՝ ավարտին կհասցնեք»: Դենիս Ռիչարդսը, ով Ֆրեդիի պրոդյուսերն էր, հիշում է, թե ինչպես երգիչը գրեթե մահամերձ, բայց համառորեն գալիս էր ձայնագրման ստուդիա, որպեսզի ձայնագրի իր հրաժեշտի երգը՝ «Mother love»։ Ու քանի որ ժամանակ շատ քիչ էր մնացել, պրոդյուսերը որոշում կայացրեց երգը ձայնագրել առանց գործիքավորման:

Ֆրեդի Մերքյուրիի վերջին լուսանկարը՝ մահվանից օրեր առաջ
Այդ երգի մեջ Ֆրեդին այնպիսի նոտաներ է վերցրել, որ ունկնդրի մարմնով անգամ այսքան տարի անց դող է անցնում այն լսելիս: Նա երգեց ու ամբողջ երգից միայն վերջին տունը չհասցրեց կատարել. «Այլևս չեմ կարող, շատ եմ հոգնել, մի փոքր հանգստանամ, կշարունակենք»: Այլևս երբեք Ֆրեդի Մերքյուրին չվերադարձավ ձայնագրման ստուդիա:
Նրա գերեզմանաքարի վրա գրված է. «Ֆրեդի Մերքյուրի. կյանք սիրողն ու երգեր երգողը»: «Mother love» երգի վերջին տունը երգեց Բրայն Մեյը: Հենց այդ տեսքով էլ երգը մտավ 1995թ. Թողարկված Queen խմբի «Made in Heaven» ալբոմ:




