Tert.am-ը գրում է.
 Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» խմբագիր Եդվարդ Տանձիկյանը մեկնաբանել է Պոլսո Հայոց պատրիարքի ներկայիս տեղապահ և օրերս տեղապահի ընտրություններում պարտված Արամ Աթեշյանի՝ պաշտոնը թողնելուց հրաժարվելու հայտարարությունն ու կատարվածն անվանել պատմության ևս մի ամոթալի էջ:
 «Եվս մի ամոթալի օր Քումքափըում» (Ստամբուլի հայաշատ պատմական թաղամասը, որտեղ էլ գտնվում է Պոլսի Հայոց պատրիարքարանը- tert.am) վերնագրով իր խմբագրականում Տանձիկյանը շեշտել է, որ ստամբուլահայությունն Աթեշյանի անունը գրելու է հենց «պատմության ամոթալի էջերում» և չի հանգստանա, մինչև Աթեշյանին չհեռացնի այդ պաշտոնից:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում կայացած Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Աթեշյանի հակառակորդ արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել է Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների անցկացմանը: Նամակում իշխանություններն իրավաբանորեն անհնար են համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել