Ներկայումս Արցախի տնտեսության հիմնական ճյուղերն են՝ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և էներգետիկան: Վերջինի վերաբերյալ լուրջ աշխատանքներ են տարվում՝ էներգետիկ անկախությունը ապահովելու նպատակով:
Արցախում գործում է ավելի քան 13 ՀԷԿ, ինչն ավելի քան 6 անգամ մեծացրել է էլեկտրաէներգիայի ծավալները: Այսքանով, սակայն, արցախցիները չեն պատրաստվում սահմանափակվել: Արցախի իշխանությունները նախաձեռնել են զարգացնել արևային էներգետիկան:
Այստեղ առկա է մեծ հետաքրքրություն ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլ նաև արտաքին շուկաների գործարար միջավայրից:
Արցախի առաջին գործնական քայլերից մեկը կարելի է համարել արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով համապատասխան հետազոտությունների իրականացումը:
Հատկանշական է, որ նոր կառուցվող բնակարաններում տաք ջրի մատակարարման համար արևային սարքավորումներ կտեղադրվեն: